Արմեն Ամիրյանը Մշակույթի նախարարի ամենահավանական թեկնածուն է. «168 ժամ»
«168 Ժամ»-ում կարդում ենք. «Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ:
Նախարարի պաշտոնակատարն ինքը, կարծես, չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից:
Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:
Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց:
Հայտնի է նաև, որ քաղաքական շրջանակներում, որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածու՝ արդեն տևական ժամանակ շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը: Թե ի՞նչ հուն կմտնեն ներքաղաքական զարգացումները ու ի՞նչ տեսք կստանա Կառավարության նոր կազմը, պարզ կդառնա մոտ ապագայում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան