Բաուսա. «Տարօրինակ հաղորդագրություն ենք ստացել «Բարսելոնից»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան կարծում է, որ «Բարսելոնի» աշխատելաոճի պատճառով թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանում լիարժեք ապաքինվել: Այս մասին տեղեկացնում է «FOX Sports»-ը:
«Կատալոնյան թիմից մշտապես նամակներ ենք ստանում, որ պետք է հոգ տանենք Լեոյի առողջության մասին, բայց իրենք նույնը չեն անում: Տարօրինակ է, որ նրան ամեն խաղին ստիպում են հանդես գալ:
Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ստացել կատալոնյան թիմից, և այն նույնպես մեզ տարօրինակ է թվացել: Կարծում ենք, 3 շաբաթը շատ կարճ ժամանակահատված է` առաջնային մկանային վնասվածքը բուժելու համար: Հնարավորություն չենք ունեցել Մեսսիի հետ խոսելու համար, բայց ուզում ենք իմանալ, թե որքան լուրջ է նրա վնասվածքի աստիճանը:
«Բարսելոնը» շարունակ խառնում է ամեն ինչ: Պաշտոնական հաղորդագրություն է տարածում ու վերջ: Մեր բժիշկները ևս ցանկանում են հետազոտել Լեոյին: Կարծում եմ` նա հանդես չի գա որակավորման փուլի հանդիպումներում»,- ասել է Բաուսան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա