Վլադիմիր Կլիչկոյի մարզիչը կոչ է անում Ֆյուրիին զրկել բոլոր տիտղոսներից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF-ի, IBO-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի մարզիչ Ջեյմս Ալի Բաշիրը կոչ է արել բոլոր տիտղոսներից զրկել WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին, ով ամեն անգամ անհասկանալի պատճառներով հետաձգում է ռևանշ-մենամարտը:
Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Այսօր չեմ տեսել Վլադիմիրին և չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` կազմակերպիչները Ֆյուրիին պետք է զրկեն բոլոր տիտղոսներից, քանզի նա ի զորու չէ դրանք պաշտպանել: Կարող եմ հասկանալ մեկ պատճառ ու մեկ հանգամանք, բայց ոչ այսպես: Վլադիմիրն արդեն 40 տարեկան է և նրա համար կարևոր է յուրաքանչյուր օրը: Ֆյուրին պետք է կամ պաշտպանի իր տիտղոսը, կամ զրկվի դրանից»,- ասել է Բաշիրը:
Հիշեցնենք, որ սկզբում մրցամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին, սակայն այն հետաձգվել էր` Թայսոն Ֆյուրիի վնասվածքի պատճառով: Նոր ամսաթիվ էր նշանակվել հոկտեմբերի 29-ը, սակայն հիմա էլ Ֆյուրին պատճառաբանել է, թե առողջական խնդիրներ ունի և դեռ չի կարող մասնակցել մրցամարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա