Ադրբեջանցի դարպասապահի նորամուտը Պորտուգալիայում ավարտվեց խայտառակությամբ
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Պորտուն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Բոավիշտայի» նկատմամբ, որի կազմում նորամուտն էր նշում ադրբեջանցի դարպասապահ Քամրան Աղաևը:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, «Բոավիշտայի» ֆուտբոլիստներն ամեն գնով փորձում էին փրկել խաղը, սակայն 2:1 հաշվի ժամանակ ձախ եզրից կատարված հարվածը չեզոքացնելու փոխարեն դարպասապահը գնդակն ուղարկեց սեփական դարպասը` իր թիմին զրկելով ոչ-ոքիի բոլոր հույսերից:
Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց, և վաստակելով 13 միավոր` «Պորտուն» տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Քամրանը դեռ երկար կհիշի իր նորամուտի հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա