Պեպեն, Մարսելոն և Կասեմիրոն բաց կթողնեն «Ռեալի» հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնել են Տեներիֆե` մասնակցելու Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը:
Մասնակից ֆուտբոլիստների ցանկում տեղ չի գտնվել Եվրոպայի չեմպիոն Պեպեի համար, ում բացակայությունը դժվար է բացատրել: Ամենայն հավանականության, պորտուգալացին թեթև վնասվածք ունի, որի մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել: Պեպեից բացի հանդիպմանը չեն մասնակցի Մարսելոն և Կասեմիրոն, որոնք վնասվածքներ ունեն:
Հավելենք, որ 5-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում «Սևիլիան» է, իսկ «Բարսելոնը» եզրափակում է լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա