Վան Բաստենը պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում
Անցյալում հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Մարկո վան Բաստենը նշանակվել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի տեխնիկական զարգացման բաժնի պետի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Վան Բաստենը պատասխան կտա բոլոր ոլորտների տեխնիկական զարգացման համար՝ սկսած ֆուտբոլում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խնդիրներից, վերջացրած մրցավարական հարցերով։ Իր անմիջական պարտականությունների կատարմանը հոլանդացին կանցնի հաջորդ շաբաթվա սկզբին։
Երեկ Վան Բաստենն այցելել է ՖԻՖԱ-ի՝ Ցյուրիխում գտնվող շտաբ-բնակարան, որտեղ հանդիպել է կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և գլխավոր քարտուղարի տեղակալ Զվոնիմիր Բոբանի հետ։
«Սա մեծ պատիվ է ինձ համար։ շատ եմ հպարտանում ՖԻՖԱ-ում աշխատելու հնարավորությամբ։ Հույս ունեմ նպաստել, որ ֆուտբոլը շարունակի թիվ մարզաձևը մնալ աշխարհում»,- նշել է Վան Բաստենը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա