Արծվիկ Մինասյանը չի վերանշանակվի. «Ժամանակ»
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի վերանշանակվի պաշտոնում, սակայն կշարունակի մասն կազմելու նոր ձևավորվելիք կառավարությունում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Թերթը հիշեցրել է, որ երեկ հրավիրված ասուլիսում Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ նոր վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլ մարդու է տեսնում, իսկ իրեն այլ առաջարկներ են արվել, որը ՀՅԴ-ում պետք է քննարկեն։
«Դաշնակցությունը քննարկելուց հետո, ըստ ամենայնի, կհամաձայնի առաջարկի հետ և Արծվիկ Մինասյանը կշարունակի աշխատանքը արդեն բնապահպանության նախարարի պաշտոնում։ Իսկ Արամայիս Գրիգորյանը, ըստ շրջանառվող լուրերի, կդառնա Արարատի մարզի մարզպետ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան