
Նալբանդյանը Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորումը
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար: