
Շիրինյան. Մենք պետք է մինչև մեր ատամները զինվենք
Քաղաքագետ Լևոն Շիրյանը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկան քիչ է համարում:
«Ավելին պետք է լիներ, ավելի կատարյալ համակարգեր: Մենք պիտի մինչև մեր ատամները զինվենք: Մեր երեխաներին առաջինը տանենք Ծիծեռանակբերդ, այլ պետք է սովորեցնենք զենքի տեխնիկային տիրապետել»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նա նկատեց՝ հայ ժողովուրդը միշտ խնկարկում է խաղաղություն, փոխարենն ունենում է պատերազմ:
«Իմ տեսակետի հետ կարող են շատերը չհամաձայնել, քանի որ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են խաղաղություն»,-ասաց նա:
Շիրինյանի խոսքի մանրամասները զորհանդեսի ազդեցություն և ուղերձների մասին՝ տեսանյութում: