Հալեպում 2 մլն մարդ մնացել է առանց ջրի
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային մարդասիրական կազմակերպությունը հաղորդել է, թե Հալեպում ինտենսիվ մարտերի պատճառով որքան մարդ է զրկվել խմելու ջրից: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով կազմակերպության կայքին:
«Վնասվել է Բաբ-ալ-Նայրաjի» քաղաքի պոմպակայանը, որը ջուր էր մատակարարում Հալեպի արևելքում գտնվող 250 հազար բնակչի համար: Բռնությունը թույլ չի տալիս տեխնիկական թիմերին վերանորոգել կայանը: Բացի դրանից՝ անջատվել է ևս մեկ պոմպակայան Սուլեյման-ալ-Խալաբիում, որը նույնպես տեղեկայված է Հալեպի արևելքում: Դրա հետևանքով արգելափակել է ջրի մատակարարումը է քաղաքի արևմտյան մասերում բնակվող 1,5 մլն մարդու համար»,-ասված է հաղորդագրությունում:
Կազմակերպությունը նշում է, որ ջրի պակասը կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկումների, քանի որ մարդիկ ստիպված կլինեն օգտագործել տեղական հորերի աղտոտված ջուրը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ում հայտարարել են նաև, որ պատրաստվում են ավելացնել ջրի մատակարարման քաղաքում կարիքավորների համար, սակայն դա ընդամենը ժամանակավոր միջոց է, որը խնդիրը չի լուծի երկարաժամկետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին