Քլինթոնը գաղտնի փաստաթղթերը մոռացել է հյուրանոցի համարում
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում Ռուսաստան կատարած այցի ժամանակ գաղտնի փաստաթղթերը մոռացել է հյուրանոցի համարում: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով հետաքննության դաշնային բյուրոյին:
Տեղեկատվության համաձայն, Քլինթոնի այցի ընթացքում նրա օգնականը հյուրանոցի համար է բերել պայուսակ, որ մեջ եղել են գաղտնի փաստաթղթեր: Նրանց գնալուց հետո հյուրանոցի աշխատակիցները սենյակում գտել են դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կանոնների համաձայն պայսուսակը չպետք է հյուրանոց բերեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան