ԱԺ հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել Մուկուչյանի թեկնածությունը
Այսօր Ազգային ժողվոի պետական-իրավական հանձնաժողովը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկել Տիգրան Տոլիկի Մուկուչյանի թեկնածությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել Լաուրա Հայկազի Գալստյանի, Արմեն Վոլոդյայի Սմբատյանի, Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանի,Նունե Սուրիկի Հովհաննիսյանի,Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի, Սիլվա Սուրենի Մարկոսյանի թեկնածությունները: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից: