Մշակույթ 13:32 24/09/2016 Աշխարհում

Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համերգով

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համերգով: Սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաև ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը:

Համերգի ընթացքում հնչել են Քյոսայանի սիրված և նոր ստեղծագործությունները: Մասնավորապես, ամերիկաբնակ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրել է կոմպոզիտորի «Morning», «Waltz for Maria», «Night in Gethsemane», «Mirror» գործերը: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները, որոնք կատարել են համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, նվագել են հայ կոմպոզիտորի գործերը, ինչը մեծ բավականություն և նոր բացահայտում է եղել նրանց համար: Երաժիշտները մեծարանքի խոսքեր են հնչեցրել Քյոսայանի ստեղծագործությունների վերաբերյալ: 

Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգի մասնակիցներին: Ունկնդիրը նաև «պահանջել» է լրացուցիչ համարներ: Հավելենք, որ համերգային երեկոն կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական միությունը (Armenian Society of Los Angeles): Երաժիշտները համերգից առաջ ելույթ են ունեցել նաև կազմակերպության 60-ամյակին նվիրված հանդիսությանը, որի ընթացքում հատուկ շեշտվել է, որ Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն այս տարի առաջին անգամ հնչել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:

« «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրի ներքո առաջին անգամ համերգով հանդես եմ եկել Երևանում, նախորդ տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ արվեստ, ջազ սիրող մարդիկ ցեղասպանության ունակ չեն: Նպատակ ունենք այդ խորագրի ներքո համերգներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ֆրանսիայում, Բեյրութում և այլ վայրերում հանդես գալու վերաբերյալ»,-տեղեկացրեց Գարի Քյոսայանը:

Կոմպոզիտորը վերջին տարիներին աշխատում է իր նոր` «Ծիր Կաթին» ձայնասկավառակի վրա, և 2017-ին պատրաստվում է այն ունկնդիրների դատին հանձնել:

Գարի Քյոսայանի մասին

Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` Gary Kesayan Jazz Quartet-ը դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը և համերգներ է ունենում տարբեր երկրներում: 1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քյոսայանի անդրանիկ` For you ձայներիզի շնորհանդեսը, որը 1998 թվականին ստանում է Armenian Music Awards ազգային մրցանակաբաշխության Best Jazz Musician of the Year by AMA in 1998 մրցանակը: 1998 թվականին Գարին և նրա քառյակը երգչուհի Մարթին Իլոնի հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երևան: 2005 թ. կոմպոզիտորը կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ, և ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում  է Հայաստանում: 

Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաև կինոերաժշտություն («Արահետ», «Լռության սիմֆոնիա»): 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու  դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ:

Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձևեր և նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը և բոլոր ժամանակներում արդիական է:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}