Ժիրինովսկին առաջարկել է հետաձգել ուսումնական տարվա սկիզբը
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ուսումնական տարին հետաձգել մինչև հոկտեմբերի 1-ը:
«Եկեք հետաձգենք ուսումնական տարին և այն սկսենք հոկտեմբերի 1-ից, իսկ ուսումնական տարին երկարացնենք մինչև հուլիսի 15-ը: Բոլոր արձակուրդները՝ դպրոցական, ուսանողական սկսենք հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի վերջ: Այդպես մենք կլցնենք հանգստյան տները: Հյուսիսային երկիր ենք, ինչո՞ւ ենք մեր քաղաքացիներին զրկում հանգստից, ինչո՞ւ բոլորին հեռացնենք սեպտեմբերի 1-ից, ո՞վ է այդպես մտածել», - «Russia Today»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ժիրինովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները