Մարտիալը բաց կթողնի «Լեստերի» հետ հանդիպումը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնի Մարսիալը չի կարող օգնել իր թիմին «Լեստերի» հետ այսօր կայանալիք խաղում։ Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել «Ուոտֆորդի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած տուրի խաղում և արդեն 38-րդ րոպեին փոխարինվել է։
«Մարտիալը» չի կարող խաղալ «Լեստերի» դեմ։ Նա մկանային վնասվածք ունի։ Կարծում եմ՝ հիանալի գիտեք, թե երբ է նա դա ստացել»,- հեգնանքով ասել է «ՄՅու»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ ակնարկելով «Ուոտֆորդի» խաղացող Միգել Բրիտոսի խախտումը։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Մարտիալն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա