Շվարցենեգերը ներկա է եղել «Բարսելոնի» պարապմունքին
Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը, այցելելով Բարսելոն, որոշել է ներկա լինել «Բարսելոն» ֆուտբոլային թիմի մարզմանը։ Isport.ua-ն հաղորդել է, որ այցելության ընթացքում Շվարցենեգերը շփվել է Նեյմարի, Բուսկետսի, Մասկերանոյի, Խորդի Ալբայի, Պակո Ալկասերի ու Ռաֆինյայի հետ։
Վերջում Առնոլդը լուսանկարվել է թիմի անդամների հետ, ինչպես նաև, որպես նվեր, ստացել ակումբի մարզաշապիկը՝ թիկունքին իր ազգանունով։
Նշենք, որ Կալիֆոռնիայի նահանգապետն Իսպանիայում է եվրոպական բոդիբիլդինգի ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Arnold Classic Europe»-ի անցկացման առիթով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա