ՊՍԺ-ն պահել է Իբրահիմովիչի աշխատավարձի մի մասը՝ պարտքի դիմաց
ՊՍԺ-ի ղեկավարությունը պահել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերջին աշխատավարձի 30 տոկոսը՝ պարտքի դիմաց։ Այս մասին հայտնում է sovsport.ru-ն։
Երբ 2012 թ. շվեդ ֆուտբոլիստը «Միլանից» տեղափոխվեց ՊՍԺ, ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար հարկեր վճարեց։ Իբրահիմովիչը խոստացավ վերադարձնել գումարը, սակայն 4 տարվա ընթացքում այդպես էլ չարեց դա։ Կապված դրա հետ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է պահել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը և վերադարձնել միայն այն ժամանակ, երբ Իբրահիմովիչը կհատուցի պարտքը։
Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողն ամռանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում նա 5 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում և խփել 4 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա