Մեր երկրում տեղի ունեցած ռեալ բարեփոխումներն ունեն 9 տարվա պատմություն. Գիտության պետական կոմիտեի նախագահ
«Գիտության նկատմամբ մեր իշխանությունները սկսեցին առավել ուշադիր լինել 2005 թվականից սկսած, երբ արդեն հանրապետությունը գրանցում էր լուրջ տնտեսական աճ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեր պետության ղեկավարությունը որոշեց վերադառնալ հին ակունքներին, քանի որ խորհրադային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների և գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն: Ռուսաստանի և Ուկրաինայից հետո գիտական արդյունքներով Հայաստանը ստաբիլ զբաղեցրել է երրորդ տեղը խորհրդային տարածքում:
«Խորհրդային Հայաստանում ծախսվող գումարների գրեթե 70 տոկոսը ծախսվում էր կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների վրա: Պետք չէ մեղադրել, որ մինչև 2005 թվականը առանձնապես ոչինչի չարվեց գիտության ոլորտում: Մինչ այդ ժամանակներն այնպիսին էին, որ գիտության հարցերով զբաղվելու ոչ ժամանակ կար, ոչ ֆինանսներ»,-նշեց Ս. Հարությունյանը:
2007 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԿԳՆ կազմում ստեղծվեց նոր կառույց՝ գիտության պետական կոմիտե:
«Կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն էր: Մինչ այդ գիտության կառավարման երեք տարբեր մեխանիզմներ էին գորխում՝ ակադեմիական, ճյուղային և բուհական: Այդ երեք համակարգերի միասնական կառավարման ինստիտուտ չկար, ինչը բազմաթիվ խնդիրների պատճառ էր դառնում: Կոմիտեի ստեղծման հիմնական նպատակը գիտության զարգացմանն ուղղված ընդհանուրը քաղաքականության մշակումը»,-մանրամասնեց նա:
Ըստ նրա՝ մեր երկրում տեղի ունեցած ռեալ բարեփոխումներն ունեն 9 տարվա պատմություն. «Այս ինը տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել: Հիմնականում Գիտության պետական կոմիտեի և պետության վարած քաղաքականության մոտեցումներն ուղղված էին նրան, որ խորհրդային համակարգից ինչ մնացել էր, կարողանայինք դա պահպանել ու զարգացնել և հնարավորինս արագ գիտական ամբողջ համակարգն ինտեգրել եվրոպական և համաշխարհային գիտակրթական տարածքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները