Սվիտոլինա. «Մուգուրուսան թերագնահատեց ինձ»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի նկատմամբ Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակչում տոնած հաղթանակից հետո կիսվել է իր զգացումներով։
«Սա ցնցող խաղ էր ինձ համար։ Ինձ թվում է, որ երկուսս էլ հիանալի խաղ ցուցադրեցինք։ Երկրորդ ու երրորդ սեթերում արտակարգ թենիս էր։ Հույս ունեմ, որ բոլորն էլ հաճույք ստացան։
Առաջին իսկ գնդակից հետևողական խաղ ցուցադրեցի։ Հնարավոր է՝ Գարբինյեն չէր սպասում, բայց մեծագույն խաղ ստացվեց, և ես ուրախ եմ, որ կարողացա այն ավարտել իմ օգտին»,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ավելացնենք, որ Սվիտոլինան հաղթել է 6։2, 4։6, 6։3 հաշվով և կիսաեզրափակչում պետք է մրցակցի Նաոմի Օսակիի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա