Տերրին չի մասնակցի «Արսենալի» հետ խաղին
«Չելսիի» պաշտպան Ջոն Տերրին չի հասցնի վերականգնվել վնասվածքից ու մասնակցել «Արսենալի» հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։ Հիշեցնենք, որ Տերրին վնասվածք է ստացել «Սուոնսիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում։
Մի քանի օր առաջ «կապույտների» 35-ամյա ավագը վերսկսել է մարզումները, սակայն զբաղվել է անհատական ծրագրով։
«Արսենալի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Տերրին բաց կթողնի հանդիպումը։
Սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում կխաղան Դավիդ Լուիսն ու Հարի Կեյհիլը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա