Օլանդը կոչ է արել փակել Կալեում փախստականների «ջունգլի» կոչվող ճամբարը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել երկրի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի իշխանություններին փակել փախստականների ինքնաբուխ ճամբարը, որը հայտնի է որպես «ջունգլի»: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Պետության առաջնային խնդիրն է քանդել Կալեի ճամբարը և փախստականներին ապաստան տալ»,-հայտարարել է Օլանդը՝ Տուր քաղաքում գտնվող փախտականների ընդունելության կենտրոններից մեկն այցելության ժամանակ:
Ֆրանսիայի նախագահը Կալեի ճամբարի կենսապայմանները «անընդունելի» է անվանել՝ առավել ևս պատերազմից փախած մարդկանց համար: Նա առաջարկել էլ առաջիկա շաբաթվա ընթացքում «ջունգլիից» մարդկանց տեղափոխել երկրում փախստականների համար նախատեսված այլ կենտրոններ:
Աղբյուրը հաղորդում է, որ սեպտեմբերի 26-ին Օլանդն անձամբ կայցելի Կալե:
Ներկա պահին Կալեում շուրջ 9 հազար անօրինական փախստական կա, որտեղից սկսվում է Եվրաթունելը: Նրանք փնտրում են ցանկացած հնարավորություն, որպեսզի անցնեն Լա-Մանշը և հայտնվեն Մեծ Բրիտանիայում: Փախստականների մեծ մասը ժամանել են Սուդանից, Սոմալիից, Սիրիայից և Աֆղանստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան