Միանգամից երկու Իբրահիմովիչ` խաղադաշտում
Զավեշտալի իրավիճակ է տեղի ունեցել այսօր կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր» հանդիպման առաջին խաղակեսին:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ է ներխուժել մանկունյանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նմանակ-երկրպագուն և փորձել է հասնել իր կուռքին: Դա նրան հաջողվել է, սակայն անվտանգության աշխատակիցները երկու Զլատաններին թույլ չեն տվել միմյանց հետ երկար շփվել:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով` 4:1 հաշվով: Շվեդ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն գոլերով աչքի չի ընկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա