«Ուրարտուն» մեկնել է Թբիլիսի
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերին մեկնարկող Ռուսաստանի Սուպերլիգայի խաղարկությանը: Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ մարզումներին մասնակցում են 14 խաղացողներ, որոնց կմիանան 3 լեգեոներներ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 24-ից «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով մեկնել է Թբիլիսիում, որտեղ տեղի կունենան նաև մի շարք ստուգողական հանդիպումներ վրացական թիմերի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սուպերլիգայի 2016/17 թթ. խաղարկությունը հայկական ակումբի համար կմեկնարկի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը հայ բասկետբոլիստները Երևանի «Միկա» մարզահամալիրում կհյուրընկալեն «Ռյազանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա