Օդային հարվածների հետևանքով Սիրիայում 23 մարդ զոհվել է, 145-ը՝ վիրավորվել
Վերջին երկու օրերին օդային հարվածների հետևանքով Սիրիայում 23 մարդ զոհվել է, 145-ը՝ վիրավորվել: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Բժիշկներն առանց սահմանների» կազմակերպությունը։
«Միայն վերջին երկու օրերի ընթացքում հիվանդանոցները, որոնց աջակցում է «Բժիշկներն առանց սահմանի» կազմակերպությունը, ընդունել է 145 վիրավորի և արձանագրել՝ 23 մահ»,- նշվել է հայտարարությունում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ԲԱՍ-ը պարզաբանել է, որ աջակցում է ութ հիվանդանոցների Հալեպում: Սիրիայի հյուսիսում կազմակերպությունը վերահսկում է ութ առողջապահական օբյեկտներ, իսկ ընդհանուր առմամբ, երկրում աջակցություն է ցույց տալիս ավելի քան 150 հիվանդանոցների ու առողջապահական կենտրոնների: