Ադրիանո Գալլիանի. «Բալոտելլին հասունացել է»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին դրական է արտահայտվել թիմի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլիի մասին։ Ֆուտբոլիստը, ով տեղափոխվել է «Նիցցա», Ֆրանսիայի առաջնության 2 խաղում խփել է 4 գոլ։
«Հավաքականների խաղերի ժամանակ ես քննադատում էի նրան,- Գալլիանիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ինձ թվում է, որ նա հիմա կենտրոնացած է ու վճռական։ Տպավորություն է ստեղծվում, որ Բալոտելլին հասունացել է ու տղամարդ դարձել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա