Ալի Խամենեին նպատակահարմար չի համարում Մահմուդ Ահմադինեժադի՝ նախագահի թեկնածությունը
Նախագահական ընտրություններին Մահմուդ Ահմադինեժադի առաջադրումը երկիրը երկու բևեռների կբաժանի,- «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Հիշեցնենք, օրեր առաջ իրանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին հրապարակել, որոնց համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը, նպատակահարմար չէր համարել, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրի 2017թ. նախագահական ընտրություններին:
Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այաթօլլահ Ալի Խամենեին այսօր հոգևորականների հետ ունեցած հանդիպմանը, չհիշատակելով Մահմուդ Ահմադինեժադի անունը, մասնավորապես ասել է. «Մի պարոն եկավ մոտս, ես էլ ասացի, որ նպատակահարմար չէ, որ նա մասնակցի այսինչ միջոցառմանը, չեմ ասել մի՛ մասնակցի, այլ ասել եմ նպատակահարմար չէ»:
«Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ Ալի Խամենեին ի պատասխան Մ. Ահմադինեժադի պնդումներին, հիմնավորել է, որ ԻԻՀ նախկին նախագահի առաջադրումը երկիրը երկու բևեռների կբաժանի, ինչը դեմ է հեղափոխության և ժողովրդի շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան