Ասիայից նոր փոփ-հիթը՝ Gangnam Style-ի մրցակից
Ասիայից The Story Of Pen Pineapple Apple Pen անվանումով նոր երգը գրավել է սոցիալական ցանցի օգտատերերին՝ մեկ օրում դիտել է ավելի քան 31 միլիոն մարդ, 650 հազար մեկնաբանություն են թողել: Տեսահոլովակը տեղադրվել է 9GAG պորտալի ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 25-ին: Այս մասին գրում է news.mail.ru-ը:
Տեսահոլովակում ճապոնացի կատարողը երգում է այն մասին, որ եթե միացնեն գրիչն ու արքայախնձորը, նաև՝ գրիչն ու խնձորը, ապա կստացվի գրչա-արքայախնձորա-խնձորա-գրիչ:
Օգտատերերից մեկը գրել է. «Այս երգի տեքստն 99 տոկոսով ավելի խորն է, քան ժամանակակից մի շարք փոփ կատարողների երգերի տեքստերը»:
Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակը համացանցում հայտնվելուց հետո երկու ամսում դիտել էին ավելի քան 100 միլիոն մարդ: Չորս տարում YоuTube-ում տեսահոլովակն ունեցել է ավելի քան 2,6 միլիարդ դիտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում