Եգիպտոսում ներգաղթյալների խորտակված նավի զոհերի թիվը շարունակում է ավելանալ
Միջերկրական ծովում Եգիպտոսի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 170-ի: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին այսօր հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ զոհերի թիվը դեռ վերջնական չէ և կարող է ավելանալ:
Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Նավի վրա եղել են Աֆրիկայի տարբեր երկրներից անօրինական գաղթյալներ: Ենթադրվում է, որ նրանք Իտալիա ուղևորվելիս են եղել:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հաշվարկներով նավի վրա եղել է 450 մարդ: Մինչդեռ, լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ այդ թիվը կարող է հասնել 600-ի: