Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ չէր»
Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե Լյուկ Շոուն ու Հենրիխ Մխիթարյանն ինչու չեն հայտնվել «Լեստերի» հետ հանդիպման հայտացուցակում։ «Օլդ Տրաֆֆորդում» 4։1 հաշվով տոնած հաղթանակից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Մոուրինյոն շեշտել է, որ այդ ֆուտբոլիստները, ըստ էության, վնասվածքներ չունեն, և հիմա շարքից դուրս են մնում միայն Ֆիլ Ջոնսն ու Անտոնի Մարսիալը։ Սակայն 53-ամյա մարզիչը պնդում է, որ պատրաստ չէ ռիսկի դիմել՝ հիմա խաղադաշտ մտցնելով Մխիթարյանին ու Շոուին, քանզի առաջինը մինչև վերջ չի վերականգնվել ազդրի վնասվածքից, իսկ երկրորդը լիարժեք չի հաղթահարել աճուկային մկանների խնդիրը։
«Ես չէի ասի, որ դա վնասվածք է, բայց կասեի, որ նրանք 100 տոկոսով պատրաստ չեն,- Մուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Երբ նրանք պատրաստ չեն 100 տոկոսով, ես կարծում եմ, որ դժվար է, որովհետև զգում ես, որ պարտավոր ես հաղթել, ուստի պետք է ասպարեզ դուրս բերես այն ֆուտբոլիստներին, ովքեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես պատրաստ են 100 տոկոսով։ Մարսիալն ու Ջոնսը վնասվածքներ ունեն, իսկ մյուսների հարցում որոշում պետք է ընդունել՝ ելնելով այն բանից, թե ով է լիարժեք պատրաստ խաղին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա