Կոնտեն պլանավորում է բաժանվել Իվանովիչից ու Կեյհիլից
«Չելսիի» պաշտպաններ Բրանիսլավ Իվանովիչն ու Գարի Կեյհիլը կարող են հեռանալ ակումբից։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է «Արսենալի» հետ հանդիպման ընթացքում այդ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից և պլանավորում է հրաժարվել նրանց ծառայություններից։ Այս մասին հայտնում է sports.ru-ն՝ հիշեցնելով, որ «Չելսին» 0։3 հաշվով զիջել է «Արսենալին»։
Մոտ ժամանակներս «Չելսիի» հիմնական կազմ կվերադառնան վնասվածքներից ապաքինված Ջոն Տերրին ու Կուրտ Զուման, սակայն Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում, միևնույն է, կձգտի ձեռք բերել երկու կենտրոնական և մեկ եզրային պաշտպանի։
«Կապույտների» սկաուտներն արդեն հետևում են 23-ամյա երկու խաղացողի՝ «Բարնլիի» ու «Միդլսբրոյի» պաշտպաններ Մայքլ Քինին ու Բեն Գիբսոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա