Մյանմայի հնագույն մայրաքաղաքը հնարավոր է դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ
Մյանմայի հյուսիսում գտնվող հնագույն Պագան քաղաքը հնարավոր է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսին:
Մյանմայի հնագույն մայրաքաղաքը երկրի կարևորագույն սրբավայրերից մեկն է: Հնագույն քաղաքի տարածքում գտնվում է ավելի քան 2000 բուդդայական տաճար և այլ շինություններ:
«Հնարավորությունները շատ բարձր են»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սարդար Ումար Ալամը՝ մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում քաղաքի ընդգրման հնարավորությունը:
Հայտը կքննարկվի 2017 թվականին: Եթե հավանության արժանանա, Պագան կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտ 2019-ին:
Օգոստոսին Մյանմայում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի հետևանքով վնասվել էին Պագանի տարածքում գտնվող ճարտարապետական ավելի քան 400 հուշարձան: Հիմնական շինությունների վերականգնման համար անհրաժեշտ է մոտ երկու տարի: Վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 12 միլիոն դոլար: