Շվեյցարացիները թույլ են տվել հատուկ ծառայություններին հետևել իրենց
Շվեյցարիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով, քաղաքացիները որոշել են ընդլայնել Հետաքննության դաշնային ծառայության լիազորությունները, ինչը թույլ կտա անվտանգության ծառայության աշխատակիցներին լսել իրենց հեռախոսները ու հետևել իրենց էլեկտրոնային նամակներին։
«РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով «BBC» հեռուստաընկերությանը, նշում է, որ Շվեյցարիայի 65.5 տոկոսը քվեարկել է նոր օրենքի օգտին, որով անվտանգության ծառայության լիազորությունները ընդլայնվելու են։
Բոլոր քսանվեց նահանգներում քաղաքացիների մեծ մասը կողմ է եղել նորամուծության օգտին։ Այդուհանդերձ. Այս նախաձեռնությունը ունեցել է նաև ընդդիմախոսներ, ովքեր մտավախություն են հայտնել, որ օրենքը կարող է հանգեցնել քաղաքացիական ազատությունների սահմանափակման։
Փաստաթուղթը հետաքննության ծառայությանը թույլ է տալիս լսել հեռախոսային խոսակցությունները, հետևել էլեկտրոնային նամակներին, ինչպես նաև հետևել մարդկանց մասնավոր տարածքներում։ Միաժամանակ, հատուկ ծառայությունները կարող են նման քայլի գնալ բացառապես դատարանի որոշման դեպքում։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա թույլ կտա մարդկանց անվտանգությունն ապահովել ահաբեկչության վտանգի դեպքում։