Ռոբբեն. «Առողջական խնդիրներ չունեմ»
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հայտարարել է, որ առողջական խնդիրներ չունի։ Նա չի մասնակցել «Համբուրգի» հետ վերջին խաղին, սակայն հույս ունի, որ սեպտեմբերի 28-ին կկարողանա ասպարեզ դուրս գալ «Ատլետիկոյի» հետ խաղում։
«Մարզման ժամանակ նյարդայնանում էի, չէի պատրաստվում խաղալ,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Բայց ոչ մի վատ բան չկա, դա սոսկ նախազգուշական միջոց էր։ Չի կարելի մոռանալ, որ նոր եմ վերականգնվել վնասվածքից»։
Հիշեցնենք, որ վնասվածքից երկարատև ապաքինումից հետո հոլանդացին միայն անցած շաբաթ է շարք վերադարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա