Չինացի ռեժիսորի ֆիլմն արժանացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Չինացի ռեժիսոր Ֆեն Սյաոգանի «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմը ստացել է Սան Սեբիաստանի միջազգային 64-րդ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե խեցի»: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Սատիրիկ դրամայի սյուժեի կենտրոնում կնոջ պատմությունն է, ով երկար տարիներ ստիպված գնացել է տարբեր պաշտոնյաների աշխատասենյակներ, որպեսզի ապօրինի ճանաչվի ամուսնուց իր կեղծ ապահարզանը: Չինաստանի բյուրոկրատական համակարգի սուր քննադատության պատճառով ֆիլմը չի անցել այդ երկրի գրաքննությունը: Ֆիլմի մեծ մասը ցուցադրված է «իլումինատորի» միջոցով՝ կադրը երևում է միայն էկրանի կենտրոնում՝ շրջանակի մեջ:
Ֆիլմի գլխավոր դերակատար Ֆան Բինբինը ստացել է «Արծաթե խեցի»՝ որպես լավագույն դերասանուհի: Չինական կինեմատոգրաֆիայի աստղը Չինաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել հարավկորեացի Հոն Սան Սուն՝ «Դու և քո» ֆիլմի համար:
Ժյուրիի հատուկ մրցանակը բաժանվել է երկու ֆիլմի միջև՝ «Ձմեռ» (Արգենտինա-Ֆրանսիա արտադրություն, ռեժիսոր՝ Էմիլիանո Տորրես) և «Հսկա» (Շվեդիա-Դանիա համատեղ արտադրություն, շվեդ ռեժիսոր Յոհաննեսա Նիհոլմա):
Լավագույն տղամարդու դերի համար «Արծաթե խեցի» է ստացել Էդուարդ Ֆերնանդեսը՝ «Հազար դեմքով տղամարդը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
Փառատոնի ընթացքում հանձնվել են նաև այլ մրցանակներ՝ լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն սցենարի համար և այլն:
Սան Սեբաստիանի կինոփառատոնը համարվում է իսպանալեզու աշխարհում ամենահայտնի և Եվրոպայում իր նշանակությամբ չորրորդ կինոփառատոնը Կաննից, Բեռլինից և Վենետիկից հետո:
Սան Սեբաստիանի կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 1953 թվականի սեպտեմբերի 21-ին: Փառատոնի բարձրագույն մրցանակներն են՝ «Ոսկե խեցի» (լավագույն ֆիլմի համար) և «Արծաթե խեցի» (տրվում է լավագույն դերասանին, լավագույն դերասանուհուն և լավագույն ռեժիսորին):