Մրցավարի համբերության բաժակը լցվեց
Զիմբաբվեի ֆուտբոլի ներքին առաջնության «Վիկ Ֆոլպս Թայգերս» - «Ամագասի» (0:1) հանդիպման ժամանակ բախվել են մրցավարն ու ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Դրվագներից մեկում մրցավարը կարմիր քարտ է ցույց տվեց ֆուտբոլիստին, որից հետո վերջինս հարձակվել է մրցավարի վրա և բռունցքներով հարվածել նրա դեմքին: Դատավորը համբերել է, համբերել, սակայն վերջում համբերության բաժակը լցվել է ու հիմա էլ ինքն է սկսել հարվածներ հասցնել ֆուտբոլիստին: Դժվար է ասել, ինչով այս ամենը կավարտվեր, եթե չմիջամտեին թիմակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա