Պարտությունից հետո Էլ-Շաարավին ավտովթարի է ենթարկվել
«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին Իտալիայի առաջնության հերթական տուրում «Տորինոյից» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, մարզադաշտի սահմաններն անցնելուց հետո ֆուտբոլիստն իր Audi 3 մեքենայով բախվել է Fiat Panda-ին: Էլ-Շաարավին վնասվածքներ չի ստացել, սակայն մյուս մեքենայի 40-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Հավելենք, որ «Տորինոյի» հետ հանդիպմանը ֆուտբոլիստը փոխարինման է մտել 71-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Ստեֆանը մասնակցել է 7 պաշտոնական հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա