Ի՞նչ պատժի է արժանացել ՊՍԺ-ի ֆուտբոլիստը` ոստիկանների վրա հարձակվելու համար
Փարիզի ուղղիչ դատարանը ՊՍԺ-ի և Կոտ Դ’Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերժ Օրյեին դատապարտել է 2 ամսվա ազատազրկման` ոստիկանի վրա հարձակվելու համար: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
Բացի ազատազրկումից, 23-ամյա ֆուտբոլիստը կվճարի 600 եվրո տուգանք, ինչպես նաև 1500 եվրո` դատական ծախսերի համար: Նշվում է, որ Օրյեի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Փարիզի գիշերային ակումբներից մեկում ֆուտբոլիստը բախվել էր ոստիկանների հետ: Օրյեն պնդում էր, որ իրավապահ մարմիններն իրեն ծեծի են ենթարկել: Վերջիններս էլ փաստում են, որ ֆուտբոլիստը վիրավորել է իրենց և ագրեսիվ վարք է դրսևորել:
Հավելենք, որ Օրյեի տրանսֆերը պատկանում էր «Թուլուզին»: 2014 թ. նա վարձավճարով տեղափոխվել էր ՊՍԺ, իսկ մեկ տարի անց 4-ամյա պայմանագիր ստորագրել փարիզյան թիմի հետ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 6 հանդիպման` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա