Տիգրան Հարությունյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր
Վրաստանի շախմատի ակումբային առաջնությունում կայացել են առաջին չորս տուրերի հանդիպումները: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Վահե Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը: Այս թիմի կազմում հանդես է գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում է «Նոնա» ակումբը: Տիգրանը հաջող է հանդես գալիս իր թիմում և 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վահե Բաղդասարյանը 4 հնարավորից վաստակել է 0,5 միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը` 1,5 միավոր:
Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ռուսթավի» և «Նոնա» ակումբները, որոնք իրենց բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ «Սամեգրելոն» ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա