Սեյրան Օհանյանն այցելել է ապրիլին զոհված զինծառայողների ընտանիքներին
Նախօրեին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքները և հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։
Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում: Սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժևորվում և այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։
Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական և սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։
Զոհված զինծառայողների հարազատներին իրենց հերթին նշել են, որ նմանաբնույթ այցելությունները, իրենց զավակների հիշատակի հանդեպ ուշադրության և գնահատանքի դրսևորումներն ամենից թանկն ու արժեքավորն են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին