Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական կենտրոնից:
Մասնավորապես՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:
Հիշեցնենք նաև, որ որևէ անձի, ում դեմ այս մեղադրանքն է առաջադրվել, տվյալներ չի հայտնվել, ինչը արդեն ոչ համաչափ է արդեն իսկ տեղեկատվություն տարածելու տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն քրեական հետապնդում է հարուցել Սարի թաղում լրագրողին ծեծի ենթարկած անձի նկատմամբ
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան