Twitter-ի նոր գնորդներ կան
Salesforce ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Twitter-ի գնման այլ թեկնածուներ պատրաստ են ավելի քան 16 միլիարդ դոլար տալ գործարքի համար: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Գործակալությունը նշում է, որ բացի միկրոբլոգների ծառայության տվյալներից՝ գնորդները կժառանգեն ընկերության վարչական խնդիրները:
Twitter-ի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել, բայց ընկերությունը դիմում է թողել Goldman Sachs-ում և Allen & Co.-ում՝ նպատակ ունենալով իմանալ պոտենցիալ գնորդների մասին:
Նշվում է, որ Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին չի ցանկանում ծառայության վաճառքը: Գործարքը կարող է դառնալ ընկերության ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու պատճառ: Վերջին վեց տարիներին ղեկավարի պաշտոնը փոխվել է առնվազն հինգ անգամ: