Նոր մոտեցումների մեկնարկ է. Ա. Հովհաննիսյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
Բնականաբար, փորձ ուսումնասիրվում է, բայց որևէ երկրում բանաձևեր, ունիվերսալ դեղատոմսեր կամ բոլոր խնդիրների համար դարման՝, հավատացնում եմ, չկա,- Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քնարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրվել է միջազգային փորձը կառավարության ձևավորման, անվանումների հետ կապված:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, կառավարության փոփոփոխությունն ընդամենը նոր մոտեցումների մեկնարկ է, նոր կառավարությունն այս տեսքով է տեսնում, այս անվանումներով՝ դրան համահունչ ուղարկելով որոշակի ազդակներ:
«Ընդամենը… Խորանալ, հասնել չգիտեմ մինչև ուր, չեմ կարծում, որ այդքան էլ այս հարցի հետ առնչություն ունի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունը որևէ խնդրի լուծում չէ, ոչ էլ խնդրի լուծման նախապայման:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
- Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին