Ապամոնտաժել են Դովլաթովի հուշարձանը
Հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին բացված հուշարձանը ապամոնտաժել են՝ այն վերջնական տեսքի բերելու համար: Այդ ամենը կտևի 5 օր: Այդ մասին «РИА Новости» գործակալությանն ասել է նահանգապետի խորհրդական, հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնողներից Սերգեյ Բոյարսկին:
Հուշարձանը, որը ունի 2,2 մետր բարձրություն, իրենից բրոնզե հուշարձանային կոմպոզիցիա է ներկայացնում:
«Հուշարձանի վրա մասնագետը մի քանի աշխատանք ունի կատարելու և այն ավարտելուց հետո, հինգ օրերի ընթացքում, դարձյալ կկանգնեցվի նույն տեղում», -ասել է Բոյարսկին:
Հարակից հրապարակումներ`
- Դովլաթովի պատվին Տալինում 399 քմ մակերեսով դիմանկար են պատրաստել
- «Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է
- Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը կներկայացվի 2017-ին
- Պետերբուրգցիներն որոշել են համոզվել իշխանություններին տեղադրել Դովլաթովի հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում