ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու պահանջով
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների ստորագրահավաք Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դիմումին արդեն միացել են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Զարուհի Փոստանջյանը: Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին առաջարկվում է այսօրվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին