Գ. Ջհանգիրյան. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ակտիվությունը մի քիչ պասիվ պետք է լինի
Կառավարության կառուցվածքը 2005 թվականի Սահմանադրությունից հետո, նաև՝ նոր Սահմանադրությամբ, այն օրենքն է, որը ներկայացնում է կառավարությունը, իսկ Ազգային ժողովը, խմբակցությունները չեն կարող: Սա օրենքի նախագիծ է, կարող ենք հարցեր տալ, առաջարկություններ անել, բայց սա այն օրենքն է, որ Սահմանադրությամբ ասվում է՝ միայն կառավարության առաջարկությամբ է ընդունվում,- ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ակտիվությունը մի քիչ պասիվ պետք է լինի:
«Ձեր դիրքորոշումը կարող եք արտահայտել ծրագրի հետ կապված՝ հավանություն կտաք, կամ ոչ»,- հավելեց նա:
Համեմատության համար Գ. Ջհանգիրյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգը միայն իրենք են ընդունում, կառավարությունն իրավունք չունի մշակի, բերի:
«Լավ հիշում եմ, թե մենք ինչպես էինք վատ ընկալում գործադրի այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին կանոնակարգին: Եթե կառավարությունը գտնում է այս կառուցվածքով իր առջև դրված խնդիրներ լուծում է, եկեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք, սպասենք ծրագրին»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Նոր մոտեցումների մեկնարկ է. Ա. Հովհաննիսյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
- Ճիշտ կլինի սկզբից Կառավարության ծրագիրը հաստատել, հետո ՝ կառուցվածքը. Հրանտ Բագրատյան
- ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
- Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան