«Իսլամական պետությունը» կազմել է արգելված ակումբների ցուցակը
«Իսլամական պետություն» արգելված կազմակերպությունը հայտարարել է, որ արգելում է ֆուտբոլային մարզաշապիկներ կրել՝ սահմանելով պատիժ որոշումը չկատարելու դեպքում։ Այդ կազմակերպության ոստիկանությունն Իրաքի Ալ-Ֆուրատ մարզում կազմել է այն ֆուտբոլային ակումբների ցուցակը, որոնց մարզաշապիկներն արգելվում է կրել։ Արգելքի տակ են այն բոլոր ակումբները, որոնք օգտագործում են «Nike»-ի ու «Adidas»-ի մարզական հանդերձանքը։
Այսպիսով՝ արգելքի տակ են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին», «Ռեալն» ու «Բարսելոնը», «Չելսին», «Միլանը» և շատ այլ ակումբներ։ Չի կարելի փողոց դուրս գալ նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Անգլիայի հավաքականների մարզաշապիկներով։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Կանոնին չենթարկվելու դեպքում սահմանվում է 80 ճիպոտի հարված։
Ավելացնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետություն» կազմակերպությունը կազմել է ֆուտբոլ խաղի սեփական կանոնները՝ ներմուծելով «Կիսաս» համակարգը, որը վնասվածք ստացած ֆուտբոլիստներին թույլատրում է առանց պատժի վրեծ լուծել մրցակցից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա