
Հակառակորդի գնդակից ԼՂՀ ՊԲ զինվորի զոհվելու դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
Նախօրեին ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: