Խոսեպ Գվարդիոլա. «Մեր օրերում մարզչի աշխատանքը չեն հարգում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի առաջնության մեկնարկային հատվածից իր տպավորություններով։
«Մեր օրերում մարզչի աշխատանքը չեն հարգում։ Հենց պարտվում ես մի խաղում, ամեն ինչ լսում ես այդ մասնագետի մասին, նրան պարզապես կտոր-կտոր են անում։ Մարդիկ պետք է հասկանան, որ չի ստացվի հաղթել միշտ և ամենուր։ Պարտությունն առաջընթացի պարտադիր պայման է։
Նույնը վերաբերվում է ֆուտբոլիստներին։ Նրանց վրա հատկապես սոցիալական ցանցերն են ազդում։ Մենք ձգտում ենք այնպես անել, որպեսզի ֆուտբոլիստներն զգան մեր սերը։
Ստեռլինգն զգում է թիմակիցների աջակցությունը, ֆուտբոլիստները գնահատում են նրա ջանքերը։ Մարզչական շտաբը շատ գոհ է Ռահիմի այժմյան մարզավիճակից, բայց դեռ սեպտեմբերն է։ Ես կուզեի, որ սա լինելր մայիսը, և առաջնությունում ընդամենը մեկ խաղ մնացած լիներ, սակայն ընդամենը սեպտեմբերն է։ Առջևում դեռ շատ ծանր հանդիպումներ կան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ հաղթել է անցկացրած 10 պաշտոնական խաղում և գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա