Ճիշտ կլինի սկզբից Կառավարության ծրագիրը հաստատել, հետո ՝ կառուցվածքը. Հրանտ Բագրատյան
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե չե՞ն կարծում, որ առաջինը պետք էր ներկայացնել Կառավարության ծրագիրը, որից հետո՝ կառուցվածքը:
Հաջորդ հարցը վերաբերում էր էկոնոմիկայի նախարարությանը: «Ճիշտ է՝ տնտեսական զարգացումը, բայց եթե անվանում են տնտեսական զարգացման և ներդրումների քաղաքականություն, արդյոք պատրաստվում են արժեթղթղերի, ֆոնդային շուկան դուրս բերել Կենտրոնական բանկի տնօրինությունից, որը սխալմամբ արդեն 10 տարի տնօրինում է ԿԲ-ն և գտնվում է զրոյական վիճակում: Բացի այդ, ինչպե՞ս եք տեսնում բնապահպանությունն ու բնական պաշարները առանձին նախարարությունների կազմում: Իսկ Քաղաշինության նախարարության վերացմամբ ո՞վ է կատարելու քաղաքաշինական գործառույթները: Սփյուռքի նախարարության հետ կապված էլ նշեմ, որ այստեղ հնչած կարծիքների հետ համաձայն եմ՝ պետք է անվանումը փոխվի, օրինակ՝ գուցե լինի Սփյուռքի հետ կապերի նախարար»:
Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին՝ առաջինը ներկայացնել կառավարության ծրագի՞րը, թե՞ կառուցվածքը, նշեց. «Ես հասկանում եմ, որ հակառակ մոտեցումն ունեք, բնականաբար, ծրագրի քննարկումները ընթացքի մեջ են: Ծրագիրը կա գաղափարներում, տեսլականում, պատկերացումներում, հետևաբար՝ թղթի վրա հանձված էլ կներկայացվի: Իսկ կառուցվածքային փոփոխությունները այդ ծրագրին համահունչ են ներկայացված: Ընդամենը տեխնիկական հարց է»:
Ինչ վերաբերում է արժեթղթերի շուկային, ապա Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Հրանտ Բագրատյանի առաջարկները հիմնավորումներով, իր կողմից էլ հավելյալ կավելացնի ու կներկայացնի:
«Բնապահպանության մասով ես ընդունում եմ ձեր առաջարկությունը և կներկայացնեմ: Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը,մ ապա քաղաքաշինության գործառույթները տարբեր գերատեսչությունների կողմից են իրականացվելու: Սփյուռքի նախարարության հետ կապված էլ ասեմ, որ ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ: Դա ևս քննարկման առարկա է, ու առաջինից երկրորդ ընթերցում կառավարության դիրքորոշումը կներկայացնեմ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Ձեր պատասխանից էլ է երևում, որ ճիշտ կլինի՝ սկզբից Կառավարության ծրագիրը հաստատել, հետո ՝ կառուցվածքը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
- Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան