Պեպեն պատրաստ է «Բորուսիայի» հետ խաղին
«Ռեալի» պաշտպան Պեպեն կարող է մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ վաղը կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Պորտուգալացին, ով աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության վերջին երկու խաղը, վերականգնվել է։
Հիշեցնենք, որ վնասվածքը նա ստացել է «Էսպոնյոլի» հետ Պրիմերայի 4-րդ տուրի խաղում, որը մադրիդյան թիմն իր օգտին գրանցեց 2։0 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում